Ռուզաննա Լիսիցյան
Ռուզաննա Պավելի Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1945 (79 տարեկան) Մոսկվա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանրեր | Կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | Երգչուհի, երաժշտական մանկավարժ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ |
Ռուզաննա Պավելի Լիսիցյան (մայիսի 9, 1945, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ, խորհրդային և ռուսական երգչուհի (սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի քրոջ) և Պավել Լիսիցյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի բաժինը։ 1965 թ. ավարտել է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, 1969 թվականին՝ Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը (Ն. Վերբովայի դասարանը)։
1965-1973 թվականներին երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Կարինե Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով[1]։
1996-2002 թթ. Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում։ 2002 թվականից նա Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի մենակատարային ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ է[2], հետագայում՝ պրոֆեսոր[3]։ Նրա առավել հայտնի աշակերտներից են Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և Գելիկոն-Օպերայի մեներգչուհի Ելենա Միխայլենկոն[4]։
Ռուզաննա Լիսիցյանը ռուսաստանյան մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է։ Քրոջ՝ Կարինեի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վոկալի մանկավարժներ. Ռուզաննա Լիսիցյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Ռուզաննա Լիսիցյանը Ելենա Օբրազցովայի մշակութային կենտրոնի կայքում(չաշխատող հղում)
- ↑ Отчёт о проведении курсов повышения квалификации в г. Альметьевске 9-10 апреля 2010(չաշխատող հղում)
- ↑ «Ելենա Միխալենկո». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Կարինե և Ռուզաննա Լիսիցյանները Իրինա Արխիպովայի հիմնադրամի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
|